Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հաուբից տիպի հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 3000 կրակոց:

 

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի օպերատիվ գործողությունների շնորհիվ, հակառակորդի դիվերսիոն խմբերը ժամանակին հայտնաբերվել են: Վերջիններս, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

 

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում են առաջնագծում հանդես գալ պարտադրողի դերում: