ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի խոսքերում որևէ սպառնալիք չի տեսել։ Էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը նշեց, որ Շուշան Պետրոսյանն ընդամենը սաստելու միտում է ունեցել։

 

Հիշեցնենք, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին վիրավորական խոսքեր էր՝ ասել այն բանից հետո, երբ օգտատերը գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից…»:

 

«Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»,- պատասխանել էր Շուշան Պետրոսյանը։