Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով իր խոսքում անդրադարձել էր ամենատարբեր թեմաների։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Շուշան Պետրոսյանը անդրադարձ էր կատարել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանին.

«Ամեն ինչ սկսվեց հենց իրենից, որ չտեսնի այս ամենը։ Սկզբում Հոկտեմբերի 27, հետո՝ Մարտի 1, այս երրորդին հաջողեցին։ Հորաքույրս իր ավագ ընկերն է, ես իրեն հորաքրոջս տանն եմ տեսել, երբ դեռ դպրոցական էի։ Ինձ համար այդ կերպարը ստեղծվել է մահապարտների կոչից հետո, մեր սերնդի հերոսը, մահապարտների կոչից հետո մենք գնացինք առաջ ու սկսեցինք ազատագրել Արցախը, Մարտակերտը 2 անգամ ազատագրվեց, ընդ որում՝ երկրորդ անգամ ազատագրվեց Մանվել Գրիգորյանի բրիգադով։ Երիտասարդների շատ բևեռացված տեսակ կա հիմա։ Ի ուրախությու ինձ՝ շատ կարգին երեխաներ կան, իհա՛րկե կային, որ 18 թվին հովերով տարված դուրս էին եկել հրապարակ և հեղափոխություն էին փորձում անել, ընդ որում՝ նրանցից շատերը չկան, ցավով եմ ասում, շատերը զոհվել են 44-օրյայում։ Պիտի միշտ գիտակցել, որ Հայաստանը շատ բարդ տարածաշրջան է և աշխարհի աչքը հենց մեզ վրա է, որ չլինենք, լինենք ուղղակի միջանցք, որ թուրանը իրագործի իր ծրագիրը։ Իմ պահանջը այն է, որ հայը դադարի զազրախոսել, չարախոսել։ Երեխա կրթե՛ք»։