Սիրիայում հրադադարի հաստատումից հետո շատ շրջանների բնակիչներ հինգ տարի շարունակվող պատերազմի ընթացքում առաջին անգամ դադարել են վախենալ իրենց տներից դուրս գալուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Spiegel հանդեսը:

 

 

«Սիրիայի բազմաթիվ շրջաններում մարդիկ վերստին փողոց են դուրս գալիս: Համաձայնեցված հրադադարը նրանց համար բնականոն կյանքի վերադառնալու միջոց Է»,-գրում Է գերամանական հրատարակությունը:

 

 

 

Այն մասին, որ Դամասկոսում եւ Հալեպում սիրիացիները կրկին փողոց են դուրս գալիս, հայտնում են լրատվական բազմաթիվ գործակալությունների թղթակիցներ: Այսպես, «Ֆրանսպրես»-ի թղթակիցը նշել Է, որ Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնում անսովոր աշխուժություն Է տիրում:

 

 

«Այս զինադադարում ինչ-որ տարօրինակ բան կա,-իր զգացողությունները նկարագրում Է 45-ամյա Բեքեր Աբու Օմարը՝ Հալեպից:-Մենք վարժվել Էինք քնել եւ արթուն մնալ օդուժի եւ հրետանու հարվածների աղմուկի ներքո»:

 

 

Մինչդեռ, ինչպես հաղորդում Է Spiegel-ը, Սիրիայի հյուսիսի եւ կենտրոնի առանձին շրջաններում ռազմական գործողությունները դեռեւս շարունակվում են: Մասնավորապես, «Իսլամական պետության» զինյալները Թել Աբյադ սահմանամերձ քաղաքի շրջանում հարձակվել են սիրիացի քրդերի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: