ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և Արագածոտնի ոստիկանապետը։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից։ 

 

Մեզ հետ զրույցում, սակայն, Շիրակի ոստիկանապետը նշեց, որ տեղյակ չէ իր պաշտոնանկության մասին և մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե հանցավոր աշխարհի հետ կապ ունի, չմեկնաբանեց. «Ինձ մոտ մարդ կա, ես չեմ կարող խոսել»։

 

Նշենք, որ Գրիշա Ամիրխանյանը, մինչ Շիրակի մարզում նշանակվելը, Կոտայքի մարզի վարչության պետն է եղել։ 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ոստիկանությունից նաև հաստատեցին, որ աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետը:

 

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ոստիկանության անձնագրևային և վիզաների վարչության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին ևս աշխատանքից հեռացրել էր՝ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար։