Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը ներկայացրել է Վերահսկիչ պալատի նախկին փոխնախագահ, իսկ այժմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հայտարարագիրը:
ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է նորանշանակ նախարարի հայտարարագիրը, ըստ որի՝ հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ և շարժական գույք չունի, ձեռքբերած և օտարած արժեթղթեր և այլ ներդրումներ ևս չկան, հանձնած կամ վերադարձրած փոխառություններ, ինչպես նաև ձեռքբերած և օտարած թանկարժեք գույք ևս նախարարը չունի:
Յոլյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 5,800,000.00 ՀՀ դրամ և 4,000.00 ԱՄՆ դոլար, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած գումարը կազմել է 6,436,595.00 դրամ:
Փաստորեն, նախարար Յոլյանը ո՛չ բնակարան, ո՛չ մեքենա, ո՛չ թանկարժեք իրեր չունի և ապրում է միայն վաստակած «քոռ» կոպեկով:
Նախարարի կենսագրության մեջ հետաքրքիր է նաև այն, որ թեպետ շատերի համար երազելի պաշտոնի է հասել, բայց դա արել է՝ առանց որևէ կուսակցության անդամագրվելու: