Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ պատրաստ է MLS-ի նոր մրցաշրջանին:
«Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստը թվիթերյան իր միկրոբլոգում, մասնավորապես, նշել է. «Գնահատում եմ ողջ աջակցությունը: Պատրաստ եմ MLS-ի նոր մրցաշրջանին»:
Նշենք, որ Մովսիսյանի թիմն առաջնության շրջանակներում մարտի 6-ին հանդիպում ունի: