Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի «Կուբանի» հետ խաղին.
«Շատ դժվար է հայտնվել նման իրավիճակում: Բարդ է գնահատել մի իրավիճակ, որտեղ չես հասնում ցանկալի արդյունքի: Կցանկանայի նշել, որ մեծ ջանասիրությամբ եմ նախապատրաստվում ամեն խաղի: Փորձում եմ օգնել թիմին»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sport-express կայքը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 1-1: