«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Championat-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է Մոսկվայի «Սպարտակում» իր ելույթների, ինչպես նաև ներկայիս թիմի մասին:
«Սկզբում ամեն ինչ կարգին էր: «Սպարտակում» առաջին իսկ խաղում հեթ-տրրիկ եղավ, բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո... չեմ ցանկանում այդ մասին խոսել: Մեր կյանքում կան բաներ, որոնք պարզապես պետք չէ մեկնաբանել: Եթե ինչ-որ բան ասեմ, դա կազդի այն մարդկանց վրա, որոնց հանդեպ անտարբեր չեմ: Պարզապես չեմ ցանկանում դա անել: Ոչնչի համար չեմ զղջում, դա կարիերայումս հետաքրքիր փուլ էր»:
Խոսելով իր եվրոպական կարիերայի, «Ռեալ Սոլթ Լեյքում» ելույթների մասին' ֆուտբոլիստն ասել է.
«Գնահատականը միջին է: Իմ խաղը դեռևս այսպես կարող եմ գնահատել: Այո, գոհ եմ եվրոապական կարիերայիցս: Բախտ եմ ունեցել բարձր մակարդակի խաղալ տարբեր մրցաշարերում, ինչը ինձ փորձ տվեց, որը կարող եմ այժմ օգտագործել MLS-ում: Հուսով եմ՝ կկարողանամ այդ փորձը փոխանցել մեր թիմի երիտասարդներին: Չնայած նրանք արդեն բավականին լավն են, որպեսզի կարողանան ինքնուրույն սովորել: Անկեղծ ասած, ինձ երբեք լրացուցիչ մոտիվացիա պետք չէ՝ գոլ խփելուն ձգտելու համար: Կարող եմ վստահեցնել, որ ինձ ոչինչ այնքան չի մոտիվացնում, որքան թիմի մեկնարկային կազմում դաշտ դուրս գալը: Դա ինձ բավական է, որպեսզի առավելագույնս կենտոնացած լինեմ աշխատանքի վրա»: