Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական izvestia-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է Արաս Օզբիլիսի, Բեռնարդ Շալանդի, Սարգիս Հովսեփյանի, ինչպես նաև մրցաշրջանի մասին.
«Կցանկանայի շուտ մոռանալ անցած մրցաշրջանը, որը ծայրահեղ անհաջող էր, ինչպես «Սպարտակի», այնպես էլ' ինձ համար: Դա կարիերայիս վատագույն մրցաշրջանն էր: Նման բացասական փորձն ինձ ավելի ուժեղ դարձրեց:
Այն հարցին, թե ինչպես են ողջ մրցաշրջանը բաց թողած Արաս Օզբիլիսի գործերը, Մովսիսյանը հավելել է.
«Փառք Աստծո բոլոր վատ բաներն արդեն անցյալում են: Օզբիլիսը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ երբևէ խաղացել եմ: Նա արտասովոր տաղանդ ունի: Բացի դա' նա հոգեպես շատ ուժեղ և դիմացկուն տղա է: Այդպես եմ ասում, քանի որ տեսել եմ, թե ինչի միջով է նա ստիպված եղել անցնել անցնող տարում, երբ ապաքինվեց վնասվածքից: Անհնար է չհիանալ նրա կամային որակներով»:
Ֆուտբոլիստը խոսելով ընթացիկ որակաորման փուլում ազգային հավաքականի անհաջող ելույթների մասին նշել է.
«Մենք մեծ ոգևորվածությամբ էինք սպասում որակաորման փուլի մեկնարկին, և լրջորեն ակնկալում էինք պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրի համար: Ցավոք կարևոր խաղերից առաջ մի քանի ֆուտբոլիստների վնասվածքները ազդեցին արդյունքների վրա: Ցավոք Հայաստանի հավաքականը չունի բարձրակարգ ֆուտբոլիստներ մեծ քանակ, այդ պատառով էլ հիմանկան կազմի ցանկացած ֆուտբոլիստի վնասվածքը ազդում է թիմի խաղի վրա»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սխալ էր Բերնարդ Շալանդին հավաքական հրավիրելը հարձակվողը մեկնաբանել է.
«Ո´չ, պարզապես հանգամանքներն այդպես դասավորվեցին: Շալանդին շնորհակալ եմ ամեն ինչի համար: Նա բարեխղճորեն և անկեղծորեն անում էր իր գործը, սակայն, երբ չկա արդյունք' պատասխանատվությունը ընկնում է մարզչի վրա: Նրան ինչ որ բանում մեղադրելը դժվար է: Կրկնեմ. եթե չլինեին մեծ քանակությամբ վնասվածքները, միգուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր»:
Ինչպե՞ս եք գնահատում Սարգիս Հովսեփյանի՝ Հայաստանի հավաքականի ղեկին մշտական հիմունքով մնալու հնարավորությունը, հարցին ի պատասխանն Մոսիսյանն ասել է.
«Հովսեփյանը հայկական ֆուտբոլի լեգենդ է: Չեմ կասկածում, որ նրան հիանալի ապագա է սպասվում՝ մարզչի դերում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն, որպեսզի նրա ղեկավարությամբ հաջողության հասնեն: Այն, որ Հովսեփյանը մարզչական մեծ փորձ չունի խնդիր չեմ համարում: Դաշտից դուրս Սարգիսի հետ ընկերներ ենք, սակայն դա աշխատանքի վրա ոչ մի կերպ չի ազդում: Մարզիչ-խաղացող հարաբերությւոններն ամբողջությամբ պահպանվում են: Արտոնություն ոչ ոք չի ստանում»: