Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է Արաս Օզբիլիս հարցազրույցին, որում ֆուտբոլիստը քննադատել է մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին:
«Եթե ֆուտբոլիստը համապատասխանում է հիմնական կազմի մակարդակին և պահանջներին, ապա պետք է խաղա հիմնական թիմում»:
Անդրադառնալով Օզբիլիսի' «Սպարտակի» կազմից բացակայելու ենթադրվող պատճառին (ազգային պատկանելիություն) Սիմոնյանը հավելել է, որ եթե Մուրատ Յակինը ֆուտբոլիստներին ընտրեր ազգային պատկանելության սկզբունքով, ապա Յուրա Մովսիսյանը նույնպես դաշտ դուրս չէր գա:
«Չէի ցանկանա մեկնաբանել մարզչի և ֆուտբոլիստի փոխհարաբերությունները հայ-թուրք մակարդակի վրա: Ակումբի պատմության մեջ երբեք չի եղել դեպք, երբ ֆուտբոլիստին դաշտ չեն թողել ազգային պատկանելիության համար: Չէի ցանկանա դրան հավատալ: Դա քաղաքական հարց է, որը չեմ ցանկանում քննարկել, չնայած ես այն մարդկանց թվում եմ, ովքեր վերջերս նշեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցը»,-Սիմոնյանի խոսքը մեջբերում է rusarminfo-ն: