Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը բացասական է վերաբերում ռաբիս երաժշտությանը և, հատկապես, այդ երաժշտության պրոպագանդային հանրային հեռուստաընկերության եթերով:

 

ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես է Բաբայանը վերաբերում «Ամենակարող երգիչը» նախագծի շրջանակներում հնչող ռաբիս երաժշտությանը, և հատկապես այն հանգամանքին, որ ժյուրիի անդամ էր երգիչ Սպիտակիցի Հայկոն, Բաբայանը պատասխանեց.

 

«Եթերում այդ երաժշտության առկայությունը հետևանք է, ոչ թե՝ պատճառ: Ռաբիսն ամենուր է, Ազգային ժողովը նույնպես ռաբիս է: Ծրագիրը եթերից հեռացնելով մարդկանց ռաբիս ապրելակերպը չի փոխվի»:

 

Նա նաև ավելացրեց, որ Մշակույթի նախարարությունն այսօր էլ ունի ռեսուրսներ ռաբիսի դեմ պայքարելու, բայց չի անի, որովհետև հանրայինի եթերում ռաբիս են պահանջում հենց այն մարդիկ, ում հարկերով գործում է հեռուստաընկերությունը:

 

Ըստ Բաբայանի՝ պետությունը պետք է լինի մշակութահեն, իսկ մենք վերաբերվում ենք դրան իբրև կույր աղիքի: