Յուրա Մովսիսյանը դժգոհություն է հայտնել «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում քիչ խաղաժամանակ ունենալու համար:
«Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում Յուրա Մովսիսյանը հանդես էր եկել մեկնարկային կազմում և փոխարինվել ընդմիջմանը: Այդ խաղում ֆուտբոլիստը գլխին գնդակով հարված էր ստացել:
Մարզիչը` Մայք Պետկեն նշել էր, որ չի ցանկացել վտանգել ֆուտբոլիստի առողջությունը, այդ պատճառով էլ փոխարինել էր:
Մովսիսյանն էլ իր հերթին ասել է.
«Ես ինձ լավ էի զգում: Ակնհայտ է, որ ինձ դուր չեկավ փոխարինումը: Մեր բժիշկները հոգ են տանում մեր մասին: Բայց ես խնդիր չունեի:
Պետք է շարունակեմ խաղալ: Անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատել ու խաղալ: Իսկ խաղադաշտ դուրս կգամ, թե ոչ դա մարզչական շտաբի որոշումն է: Միակ բանը որ կարող եմ անել` պարզապես պետք է շարունակեմ կատարել աշխատանքս և ջանք չխնայել` հույս ունենալով, որ դաշտ դուրս կգամ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է sltrib.com-ը:
Նշենք, որ հարձակվողը «Սիեթլ Սաունդերս»-ի դեմ հանդիպմանը մասնակցել էր 74-րդ րոպեից