Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մոսվսիսյանը անդրադարձել է իր առողջական վիճակին և նշել, որ իր մոտ ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է:
«Առողջական վիճակս ընդհանուր առմամբ կարգին է: Իհարկե, որոշակի անհարմարություն զգում եմ, բայց հույս ունեմ՝ կշարունակեմ մարզվել, և ցավը ժամանակի հետ կանցնի: Այստեղ եմ, որպեսզի հարյուր տոկոսով աշխատեմ և հասցնեմ պատրաստվել մրցաշրջանին»,-հարձակվողի խոսքը մեջբերում է СЭ-ը:
Մովսիսյանն արդեն միացել է Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմակիցներին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի վերջնամասը բաց թողեց և չմասնակցեց Հայաստանի հավաքականի և Պորտուգալիայի ընտրանու միջև հանդիպմանը: