Երեկ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնեց, որ դուրս է գալիս «Հանրապետություն» կուսակցությունից: Թեհմինա Վարդանյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց կուսակցությունը լքելու պատճառների, նախագահ Սարգսյանի հետ հարաբերությունների, մանդատը վայր չդնելու, ինչպես նաև Երևանի ավագանու կազմում աշխատանքի մասին:
«Որոշումը ես եմ կայացրել, թեպետ, երբեք լուրջ տարաձայնություններ չեմ ունեցել կուսակցության ղեկավարի հետ: Բայց ունեցել եմ ներքին կաշկանդվածություն բազմաթիվ հարցերի շուրջ, և անազնիվ եմ համարել իմանալով կուսակցության դիրքորոշումը՝ բարձրաձայնել սեփական կարծիքս: Հիմա՝ ես անկախ եմ»,-նշեց Վարդանյանը: