«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատգամավոր Ռուստամ Գասպարյանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել: Այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել:

 

«Ես նման տեղեկություններ չունեմ: Երեք օր առաջ եմ զրուցել Ռուստամ Գասպարյանի հետ, և նա այդ ժամանակ նման մտադրություն չուներ:

 

Եթե հիմա նա փոխել է իր մտադրությունը, դա այլ հարց է, սակայն, ամեն դեպքում, ո՛չ խմբակցությունը, ո՛չ կուսակցությունը նման դիմում չի ստացել»,- նշեց Զոհրաբյանը: