Մարտի 4-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ' ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 22-րդ կմ-ում «Ford Transit» մակնիշի 34 ZF 830 պ/հ ավտոմեքենան (վարորդ Յ. Ա., ծնվ. 1955 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Ս. Ա.-ը տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և ուղղել: