ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, Ազատության հրապարակից առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել քաղաքացի Հայկ Հ.-ն, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն, Հայկ Հ.-ի մոտից հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և շուրջ 5 ամիս կատարվել նախաքննություն: Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությ ունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: