«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած. այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»:


Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

 

Ծնվել է 1959թ. մարտի 5-ին' Արարատի շրջանի Արարատ գյուղում։

 

 

 

«Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:

 

Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, և համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»,- մի առիթով ասել է Վազգեն Սարգսյանը:

 

Երգում են Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը:


1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության ԱԺ նիստերի դահլիճում՝ ոճրագործի դավադիր գնդակից։

 

1999թ. դեկտեմբերին նա հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։

 


«Վազգենը...» Ֆիլմի հիմքում Վազգեն Սարգսյանի գրականությունն է, որով ներկայացված է Վազգեն Սարգսյան մարդու, անհատի, տղամարդու, հայի տեսակը:

 

Եզակի արխիվային կադրեր կան, որ երբեք չեն ցուցադրվել, ու որոնցում բազում բացահայտումներ են արվում:

 

Ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակն է Արայիկ Մանուկյանը: