Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 13 միլիոն դրամ:
Նման որոշում այսօրվա նիստում կայացրեց ՀՀ կառավարությունը՝ Պաշտպանության նախարարության առաջարկությամբ: