Քաղաքապետ չենք դարձնում, քաղաքապետ ընտրում է ժողովուրդը: Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե ինքը որդուն պատրաստվում է Երևանի քաղաքապետ դարձնել:
«Իմ որդին, ես նման ցանկություն չունենք, նման անհեթեթ խոսակցություններին հարկավոր է վերջակետ դնել»,- ասաց վարչապետը: