Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած նոր հետազոտության՝ «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն» արդյունքները:

 

Հայրապետյանը նշեց, որ կանանց աշխատավարձը Հայաստանում 35,9 տոկոսով ցածր է տղամարդկանց աշխատավարձից: Վրաստանում այդ ճեղքվածքը 51 տոկոս է, Ղազախստանում՝ 38 տոկոս, ԵՄ երկրներում՝ 16 տոկոս:

 

Անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը նշեց, որ կանայք Հայաստանում ներգրավված են հիմնականում այն աշխատանքներում, որոնք միջինից ցածր են վարձատրվում, կամ մրցունակ ոլորտներ չեն:

 

Տղամարդիկ ներկայացված են հիմնականում բարձր պաշտոններում, հետևաբար, կանայք այնքան էլ չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացին: