2012 թվականի տարեկան տվյալներով՝ կանանց միջին ամսական աշխատավարձը եղել է 88 704 դրամ, իսկ տղամարդկանցը՝ 49 100 դրամով ավելի շատ՝ 137808 դրամ։

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունը մեծանալու միտում ունի։ Կանանց միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 4.4%-ով, տղամարդկանցը՝ 5%-ով։

 

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը տղամարդկանց դեպքում 55%-ով ավելի բարձր է, քան կանանց աշխատավարձը։