Գողությունների կատարման համար մեղադրվող Գոռ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, մի քանի դրվագներով ծանր հանցագործության դեպքերով քննվող քրեական գործով ամբաստանյալ Գոռ Զ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություններ կատարելու վերաբերյալ խոստովանական ցուցմունքները տվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ծառայողների կողմից գործադրված սպառնալիքների, ինչպես նաև իր չկատարած հանցանքներն ընդունելու համար ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն գումարներ տալու արդյունքում:

 

 

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Կատարվում է նախաքննություն: