Վլադիմիրում LifeNews-ի քաղաքացիական լրագրողը տեսախցիկի վրա նկարահանել եւ LifeCorr-ի հավելվածով ուղարկել Է տղայի վրա առյուծի ձագի հարձակման տեսագրությունը: Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ գիշատչին վզափոկով զբոսնելու Էին հանել շարժական կենդանաբանական այգում:

 

 

Կադրերում երեւում Է, թե ինչպես Է այգու աշխատակիցը խաղում գազանի հետ՝ նրան խաղացնելով վզափոկով: Բայց հանկարծ առյուծի ձագն ուշադրություն Է դարձնում մոտակայքում գտնվող մի երեխայի վրա եւ նետվում նրա կողմը:

 

 

Գիշատիչը երեք ցատկով հաղթահարում Է մինչեւ տղան եղած տարածությունը: Աշխատակցուհին չի հասցնում դրան հակազդել, եւ առյուծի ձագին հաջողվում Է գետնին տապալել տղային ու ճանկերով բռնել վզի հատվածը:

 

 

Տղային փրկում են գլխանոցը եւ հաստ շարֆը: