Միջազգային սկանդալ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութ, որոնցում Սիրիա ժամանած ամերիկյան հատուկ ջոկատայինները իրենց համազգեստի վրա ունեն քրդական «Ժողովրդական պաշտպանության բաժինների» տարբերանշանները, հաղորդում է «Ռուսկայա վեսնա» պորտալը:

 

Տեսանյութը և լուսանկարները հայտնվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է Սիրիայի հյուսիսային շրջաններ 250 զինծառայողների ուղարկման մասին՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար:

 

Սկանդալային կադրեը զայրացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա քննադատել է Միացյալ Նահանգներին՝ սիրիացի քրդերին աջակցելու համար: Թուրքական իշխանություններն արդեն արտահայտել են պաշտոնական վրդովմունքը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլունն իր զայրույթն է հայտնել Վաշինգտոնին՝ հայտարարելով ԱՄՆ-ի երկակի ստանդարտների և երկերեսանիության մասին: