Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Անթալիայում ոստիկանների կողմից երեք տղամարդկանց ձերբակալման տեսանյութը, որոնք, ինչպես հաղորդվում է, ՌԴ-ի քաղաքացիներ են:

 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսները ձերբակալվել են ռեյդի ժամանակ, որը Թուրքիայի անվտանգության ուժերն սկսեցին Ստամբուլում ահաբեկչական հարձակումից հետո:

 

Նրանց մոտ հայտնաբերվել են բազմաթիվ փաստաթղթեր և ձայնասկավառակներ՝ խմբավորման մասին տեղեկություններով: 

 

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հայտնել են, որ Անկարայում Ստամբուլի հարձակումներից հետո ձերբակալվել է ԻԼԻՊ-ի 16 անդամ՝ Թուրքիայի մեկ քաղաքացի և 15 սիրիացի:

 

Վերջին տեղեկություններով՝ Ստամբուլում ահաբեկչական հարձակման հետևանքով, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, զոհվել է 11, 15-ը՝ վիրավորվել: