Իտալացի օդաչուն սպառնացել Է կործանել ինքնաթիռն այն բանից հետո, երբ կինը հայտարարել Է նրանից հեռանալու մտադրության մասին: Սակայն ողբերգությունից հաջողվել Է խուսափել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Times-ին:

 

 

Օդաչուն հաղորդագրություն Է ուղարկել, որում գրել Է, թե Հռոմից Ճապոնիա թռչելու ժամանակ վթարի կենթարկի երկու հարյուր ուղեւորների փոխադրող ինքնաթիռը: Սակայն, հրատարակության տվյալներով, նրա կինը հասցրել Է վտանգի մասին նախազգուշացնել Ֆյումիչինո օդանավակայանի աշխատակիցներին:

 

 

Ոստիկաններն օդաչուին ձերբակալել են թռիչքից մի քանի րոպե առաջ եւ նրան չվերթում փոխարինել այնպես, որ ինքնաթիռում գտնվող մարդիկ նույնիսկ չեն իմացել կատարվածի մասին:

 

 

Ինչպես գրում Է Times-ը, միջադեպը տեղի Է ունեցել անցյալ տարվա հունվարին: Բայց պատմությունը մինչեւ վերջերս գաղտնի Էր պահվում: Դեպքը իտալացի օդաչուի հետ տեղի Է ունեցել այն բանից երկու ամիս առաջ, երբ օդաչու Լյուբիցն ինքնաթիռը միտումնավոր կործանեց Ալպերում: