Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Թվիթերյան իր էջում գրել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

 

 

«Նախատեսված ժամին՝ քիչ առաջ Կրեմլում սկսվեց ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը», - ասվում է գրառման մեջ: