Համբուրգում ընթացող G20 գագաթնաժողովի շրջանակում «Ատլանտիկ» հյուրանոցում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիա Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, երեք երկրների առաջնորդների զրույցն ընթանում է նախաճաշի սեղանի շուրջ, որտեղ նախատեսվում է քննարկել միջազգային օրակարգի արդիական հարցերը ՝ շեշտը դնելով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցին:
Հունիսի 8-ին Համբուրգում անցկացվում է G20 գագաթնաժողովի երկրորդ օրը: