Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ACEM-ի («Ասիա-Եվրոպա»)՝ հաջորդ շաբաթ Միլանում կայանալիք գագաթնաժողովում կարող է հանդիպում ունենալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:

 

«Հաջորդ շաբաթ կկայանա ՌԴ-ի նախագահի այցը Իտալիա՝ մասնակցելու ACEM-ի գագաթնաժողովին. այդ կապակցությամբ պլանավորվում են մի շարք հանդիպումներ արևմտյան գործընկերների հետ, որոնց ընթացքում ուկրաինական թեմատիկան կլինի գլխավորը»,-նշել է Ուշակովը:

 

Նրա խոսքով՝ Կրեմլի վարչակազմն «այժմ հենց դրանով էլ զբաղված է՝ նախապատրաստում է հնարավոր շփումները»:

«Բացառված չէ նաև հանդիպումը նորմանդական ձևաչափով՝ Պուտին-Մերկել-Օլանդ-Պորոշենկո»,-ընդգծել է ռուսական պետության ղեկավարի օգնականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: