Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ACEM-ի («Ասիա-Եվրոպա»)' հաջորդ շաբաթ Միլանում կայանալիք գագաթնաժողովում կարող Է հանդիպում ունենալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:

 

«Հաջորդ շաբաթ կկայանա ՌԴ-ի նախագահի այցը Իտալիա՝ մասնակցելու ACEM-ի գագաթնաժողովին. այդ կապակցությամբ պլանավորվում են մի շարք հանդիպումներ արեւմտյան գործընկերների հետ, որոնց ընթացքում ուկրաինական թեմատիկան կլինի գլխավորը»,-նշել Է Ուշակովը:

 

Նրա խոսքով՝ Կրեմլի վարչակազմն «այժմ հենց դրանով Էլ զբաղված Է՝ նախապատրաստում Է հնարավոր շփումները»:

 

«Բացառված չԷ նաեւ հանդիպումը նորմանդական ձեւաչափով՝ Պուտին-Մերկել-Օլանդ-Պորոշենկո»,-ընդգծել Է ռուսական պետության ղեկավարի օգնականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: