Օսակայի համալսարանի ճապոնացի գիտնականներն առաջին անգամ կարողացել են աչքի հանգուցային տարրեր, ներառյալ ցանցաթաղանթ եւ ոսպնյակ, բուծել մակածված ցողունային բջիջներից (iPS-բջիջներից): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին այս մասին հայտնել Է բրիտանական Nature հանդեսը:
Հետազոտողների խմբին՝պրոֆեսոր Կոձի Նիսիդայի ղեկավարությամբ, նաեւ հաջողվել Է Էպիթելային բջիջներ պատվաստել ճագարի աչքի եղջերաթաղանթին, ինչն, ինչպես նշվում Է, մարդու աչքի հիվանդությունների բուժման զարգացման հեռանկարներ Է բացում: Ինչպես կարծում են փորձագետները, այս մեթոդի կիրառմամբ իր իսկ հիվանդի բջիջներից բուծված բջիջները կարող են հեռանկարում պատվաստվել առանց հյուսվածքների օտարման վտանգի:
Դրա հետ մեկտեղ, տեխնոլոգիան դեռեւս երկարատեւ գիտափորձեր պետք Է անցնի, նախքան այն կարելի կլինի փորձարկել մարդու վրա: Եվ նույնիսկ այն դեպքում, եթե այն հաջողությամբ կիրառվի, նման բուժման արժեքը կարող Է հասնել տասնյակ հազար կամ մի քանի հարյուր հազար դոլարի, նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: