Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերքել է, որ հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հեռանում է թիմից:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2020թ.-ին:
«Բոլորը պետք է հասկանան, որ Օբամեյանգը երկարաժամկետ պայմանագիր ունի «Բորուսիայի» հետ և նա չի գնա թիմից: Պիեր Էմերիկ Օբամեյանգն ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է, քանի որ իր համար այստեղ լավ է: Նա հասկանում է, որ այստեղ գտնվելով կարող է առաջընթաց ապրել և որպես ֆուտբոլիստ աճել: Ցանկանում ենք պահպանել կազմը, այնպես որ մեր խնդիրն Օբամեյանգին թիմում պահելն է: Չեմ կարող տեսնել ապագան, բայց որպես մարզիչ շատ ուրախ եմ, որ Օբամեյանգը կնքել է ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր»,- Տուխելի խոսքը մեջբերում է The Guardian-ը: