Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալով ավելի հստակ ցույց է տալիս բռնապետական ոճով կառավարելու հակումը, գրում է The Daily Telegraph-ը: Ինչպես նշվում է հոդվածում, նրա համար Թուրքիայի անցանկալի քաղաքացիները հայտնվում են բանտում, իսկ ինքը՝ նախագահը կառչած է իշխանությունից և նույնիսկ պատրաստ է փոխել սահմանադրությունը, որպեսզի մնա իր պաշտոնում:

 

2002 թ.-ին, այն բանից հետո, երբ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իշխանության է եկել, Էրդողանին հաջողվել է քաղաքականությունից հանել բանակի ներկայացուցիչներին, իսկ Թուրքիայի աշխարհիկ ուղով զարգանալու կողմնակիցները ծափահարում էին նրան, հիշեցնում է հեղինակը: Այսօր, սակայն, թուրք առաջնորդը փորձում է վերացնել բոլոր գործոնները, որոնք կարող են վտանգել իր իշխանությունը, ընդգծում է նա:

 

Բացի այդ, չնայած Էրդողանը վերջերս պարբերաբար քննադատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նա փոխառել է իր ռուս գործընկերոջ քաղաքական հնարքը՝  վարչապետի պաշտոնից՝  նախագահի պաշտոնին անցնելով՝ այդպիսով երկարաձգելով իր իշխանությունը, գրում է Բլերը: