Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի շրջապատը բացահայտել Է նրա կարողության չափը, որը հասել Է 10 մլն ֆունտ ստեռլինգի (16 մլն դոլարի): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է լոնդոնյան Daily Telegraph թերթը:

 

Բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնից 2007 թվականի ամռանը վաղաժամկետ հեռանալուց հետո Բլերը մի քանի պաշտոն Է զբաղեցրել խորհրդականի կարգավիճակով՝ համապատասխան համաձայնագրեր ստորագրելով մասնավոր ու պետական կառույցների հետ: Միաժամանակ նա կնքել Է գրքերի հրատարակման պարտավորագրեր, ինչպես նաեւ շրջագայություն Է կազմակերպել՝ դասախոսությունների ընթերցմամբ:

 

Ընդսմին Թոնի Բլերի կարողության չափերը խստագույնս գաղտնի Էին պահվում, նշում Է հրատարակությունը: «Ուստի լուրեր Էին տարածվում այն մասին, որ նա վաստակել Է շուրջ 100 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը նախկին վարչապետն ինքը կտրականապես ժխտում Է»,-նշում Է թերթը:

 

Այժմ Բլերի օգնականներից մեկը բացահայտել Է գաղտնիքը:

Daily Telegraph-ը փոխանցում Է, որ օրերս Թոնի Բլերի կողմից Vanity Fair ամերիկյան հանդեսին տված հարցազրույցից հետո լրագրողները նրան ուղեկցող օգնականին հարցրել են նախկին վարչապետի անձնական կարողության մասին: «Դա մոտավորապես հավասար Է այն գումարին, որը Բլերը փոխանցել Է որպես տարբեր նվիրատվություններ»,-Բլերի ներկայացուցչի խոսքը մեջբերել Է թերթը:

 

«Հայտնի Է, որ վարչապետի պաշտոնը թողնելու պահից Թոնի Բլերը 10 մլն ֆունտ ստեռլինգ Է փոխանցել բարեգործական տարբեր հիմնադրամներ: Այդպիսով՝ Բլերի ներկա կարողությունը հասնում Է համանման գումարի»,-նշում Է հրատարակությունը:

 

Այդուամենայնիվ, մի խումբ մեկնաբաններ այն կարծիքին են, որ այդ գումարը նվազեցված Է: «Բլերը շքեղ տուն ունի Լոնդոնի կենտրոնում՝ Հայդ-պարկի անմիջական մերձակայքում: Նրան պատկանում Է նաեւ մերձքաղաքային կալվածք՝ առանձնատնով, որի արժեքը կազմում Է առնվազն 50 մլն դոլար»,-նշել Է անշարժ գույքի բնագավառի մասնագետ Էնդի Դոլանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: