ffa.am Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Խաղը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը՝ Գեորգի Վադաչկորիայի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Զազա Մենթեշաշվիլին և Զազա Փիփիան: