ՖԻՖԱ-ն Աշխարհի 2014թ-ի առաջնության կիսաեզրափակիչ առաջին խաղի՝ Բրազիլիայի և Գերմանիայի միջև հանդիպման գլխավոր մրցավար է նշանակել 40-ամյա Մարկո Ռոդրիգեսին: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ մրցավարն այս մրցաշարում արդեն երկու խաղ սպասարկել է: Նրա գլխավորությամբ են տեղի ունեցել Բելգիա-Ալժիր (2:1) Իտալիա-Ուրուգվայ (0:1) խաղերը:
Հենց Մարկո Ռոդրիգեսը չէր նկատել Լուիս Սուարեսի՝ Ջորջիո Կելինիին կծելը: