Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

 

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: