Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը կգործի ազգային օրենսդրությանը համապատասխան' Սավչենկոյին Երոֆեեվի և Ալեքսանդրովի հետ փոխանակելու հարցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Ռուսական կողմը կգործի ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան, մնացած հարցերում որոշում կարող է կայացնել միայն նախագահը: Ինչպիսին, դեռևս չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ էր արել Սավչենկոյին փոխանակել Երոֆեեվի և Ալեքսանդրովի հետ: