Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակության անդամները ուղիներ են փնտրում Երևան վերադառնալու համար, քանի որ Բելգիայի օդանավակայանը փակ է անորոշ ժամանակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը հայտնել է, որ ամենահավանական տարբերակը Ֆրանկֆուրտ մեկնելն է, որտեղից էլ Մոսկվայով կհասնեն Երևան:
«Ամենահավանական տարբերակն այն է, որ կմեկնենք Ֆրանկֆուրտ, այնտեղից Մոսկվա, որպեսզի կարողանանք մեր Մոսկվա-Երևան տոմսի մասը օգտագործենք: Վերջնական տոմսերն ամրագրելուց հետո պարզ կլինի, թե երբ պետք է մեկնենք, որ հասցնենք»,- ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյանը նաև հավելեց, որ Բրյուսելից, հավանաբար, դուրս կգան մարտի 24-ի վաղ առավոտյան: