Տասնչորս տարին չլրացած անձանց բռնաբարելու և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 15-ամյա Տ. Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Տ. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանությ ան Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հրավիրվել է հիշյալ բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներն իրեն ծեծի են ենթարկել: Այնուհետև նույն բաժնի օպերլիազորն իրեն սպառնացել է, որ եթե չընդունի մանկահասակ բնակիչներին բռնաբարելու և նրանց հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքը, իրեն կրկին ծեծի կենթարկեն: Ինքը վախեցել է, որ կշարունակվեն իր նկատմամբ կիրառվող բռնությունները և խոստովանել է իրականում իր կողմից չկատարված հանցագործությունները:

 

 

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Կատարվում է նախաքննություն: