Տեքստիլ թաղամասից ԳԱԼԱ-ի ստացված տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի օգտին աշխատում է ՕԵԿ գրասենյակը' ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: Տեքստիլ թաղամասում եւս ակտիվորեն գումար են բաժանել՝ 5000-ական դրամներ՝ մեկ ձայնի դիմաց:

Հովհաննես Մարգարյանը սակայն մեր լրագրողի հետ ունեցած զրույցում հերքել է, նշելով, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ ինքը դիմելու է իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ երեկ ենք հրապարակել հոդված այն մասին, թե ինչպես է մեր լրագրողի հետ զրույցում Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը հորդորել ցուցակագրման հարցերով դիմել ՕԵԿ գրասենյակ՝ Հովհաննես Մարգարյանին:

Առաջարկում ենք դիտել պատգամավորի պարզաբանումը: