Գնալով ավելանում է քաղաքացիների դժգոհությունը դիահերձարանների գործունեության հետ կապված, հատկապես մարզերում: Այդ մասին ասյօր՝ մարտի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին հայտարարեց «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
Նա մի օրինակ բերեց, թե ինչպես Շիրակի մարզում 75-ամյա հանգուցյալի հարազատները, վճարելով 36 հազ. դրամ, ստիպված են եղել 1 օր դիակը թողնել դիահերձարանում, սակայն հաջորդ օրը պարզվել է՝ ձեռքի մատները առնետները կերել են:
Հ. Մարգարյանն ասաց, որ նման դեպքերը սովորական բնույթ են կրում, քանի որ դիահերձարաններում սառնարան չկա, շենքային պայմանները բավարար չեն, դիակներին կարտոֆիլի պարկերի նման շարում են բետոնե հատակին, տեղ չլինելու դեպքում՝ իրար վրա: Ձմռանը որոշ համայնքներում դիահերձումն իրականացնում են գյուղապետարանում, քանի որ ճանապարհները փակ լինելու պատճառով դիակին չեն կարողանում հասցնել մարզկենտրոն; ԻսկՀրազդանում, ըստ Հ. Մարգարյանի, դիահերձարանը գտնվում է ծննդատան հարեւանությամբ:
ՕԵԿ պատգամավորը կոչ արեց կառավարությանը՝ կարգուկանոն մտցնել այս ոլորտում: