ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը հարձակումներ իրականացնելու համար պատրաստել և Եվրոպա է ուղարկել նվազագույնը 400 զինյալ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով եվրոպական երկրներում և Իրաքում հետախուզական ծառայությունների ներկայացուցչին:

 

 

Գրոհայիններին եվրոպական երկրներում հարձակումների համար պատրաստում են Իրաքի, Սիրիայի և հնարավոր է հետխորհրդային բլոկի երկրների հատուկ ճամբարներում, հայտնել են գործակալության զրուցակիցները:

 

 

Նրանց տվյալներով՝ զինյալները հրաման են ստացել հարմար ժամանակ, վայր և միջոց ընտրել առաքելությունն իրականացնելու համար: