ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Ն. Փաշինյանի գրավոր դիմումները:

 

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: