«Ես շատ ոգևորված եմ, որ նման բան էր կազմակերպվել: Ուրախ եմ' կրկին Հայաստանում լինելու համար: Այս մասին Հայաստան-Բելառուս ընկերական խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այսօր իր վերջին' 94-րդ հանդիպումն անցկացրեց հավաքականի կազմում:

 

 

«Մյուս կողմից տխուր եմ, քանի որ այլևս խաղադաշտ դուրս չեմ գալու»,- ասաց Բերեզովսկին: