Մարտի 27-ին, ժամը 02.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Խորենացու փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի 11 ԼՏ 967 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.35-ին, մարվել՝ 02.49-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: