Հունիսի 18-ին ժամը 22:17-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։
Հրդեհը մարելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, լիամարվել` 22:55-ին։ Այրվել է Կաղարծի համայնքի բնակչին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։