Ոստիկանության Գյումրիի բաժնում փետրվարի լույս 16-ի գիշերը մահացել է Գյումրիի բնակիչ 54-ամյա Սամվել Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Հանգամանքները պարզում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
NEWS.am-ի տեղեկություններով Սամվել Գրիգորյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել դստեր կողմից ստացված ահազանգի հիման վրա, քանի որ հայրը ալկոհոլ օգտագործած վիճակում դստեր ամուսնուն սպառնացել է, որ կսպանի: Դուստրն ահազանգել է ոստիկանություն եւ հորը բերման են ենթարկել: Սամվել Գրիգորյանը ոստիկանության բաժանմունքում աթոռին նստած սկսել է փսխել ու մահացել է: Ամենայն հավանականությամբ մահը վրա է հասել սպիրտի օգտագործված սպիրտի մեծ չափաբաժնից: